Ռուսական լրատվամիջոցների համաձայն`Ռուս եկեղեցու սինոդի  եկեղեցական արատքին կապերի բաժնի քարտուղար, ավագ քահանա  Ստեփանը հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Քննարկվել էին տարածաշրջանային հարցեր, քրիստոնյաների վիճակը և այլ խնդիրներ: << Բանակցությունների ժամանակ  Բաշար Ասադը  նշել է, որ Սիրիայում խաղաղ գոյակցել են բազմաթիվ կրոնական հարանվանություններ:  Նախագահի խոսքով  Սիրիայի, ինչպես նաև  Մերձավոր Արևելքի  ապագան  անհնարին է և անիմաստ առանց քրիստոնյաների ներկայության>>-ասել էր քահանա Ստեփանը: Նրա խոսքով Սիրիայի նախագահը  բարձր է գնահատել  մերձավորարևելյան տարածաշրջանի ճգնաժամը լուծելու հարցում ռուս եկեղեցու ունեցած  խաղաղարար և հումանիտար դերը, այդ թվում նաև սիրիացի քրիստոնյաներին ցուցաբերած աջակցությունը: Բաշար Ասադը  Սիրիա է հրավիրել այցելել  Ռուս եկեղեցու ներկայացուցչական բարձր մակարդակի  պատվիրակություն: