Ազատության քայլերթ տարբեր երկրներում

//Ազատության քայլերթ տարբեր երկրներում

Ազատության քայլերթ տարբեր երկրներում

Հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներում կկայանա << Ազատության քայլերթ>> ակցիան, որը նվիրված է ժամանակակից  ստրկության դեմ  պայքարին: Ակցիան կազմակերպել է  միջազգային քրիստոնեական A21 կազմակերպությունը: Այդ օրը հազարավոր կամավորներ  քայլելու են քաղաքների փողոցներով`տանելով  <<Չի վաճառվում>> կարգախոսները:  Ակցիան նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը  հրավիրել ժամանակակից ստրկությանը: Քայլերթը կազմակերպվում է երկրորդ անգամ: Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել էր մոտ մեկ միլիոն  մարդ 17 երկրներում: << Ազատության քայլերթ>> -ին  աջակցում են  բազմաթիվ եկեղեցիներ և քրիստոնեական կազմակերպություններ: Վիճակագրական տվյալների համաձայն  ներկայումս  27 միլիոն մարդ ստրուկի կարգավիճակում է: Նրանք ենթարկվում են  աշխատանքային և սեռական շահագործման: Նշենք, որ A21-ը մարդկանց առևտրի դեմ պայքարող միջազգային կազմակերպություն է   և 11 գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում: 

By | 2015-10-08T13:48:48+00:00 October 8th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն