Այսուհետ Լացի Պատի մոտ կարող են համատեղ աղոթել տղամարդիկ և կանայք

Գլխավոր/Նորություններ/Այսուհետ Լացի Պատի մոտ կարող են համատեղ աղոթել տղամարդիկ և կանայք
  • Այսուհետ Լացի Պատի մոտ կարող են համատեղ աղոթել տղամարդիկ և կանայք

Իսրայելի կառավարությունը թույլատրել է  կանանց և տղամարդկանց  համատեղ աղոթել Երուսաղեմի  Լացի Պատի մոտ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի  ընդունած այս որոշումը  վերջ դրեց հրեականության  օրթոդոքս և լիբերալ ճյուղերի միջև երկար տարիներ շարունակվող  վիճաբանություններին:  Պատի մոտ տղամարդիկ և կանայք աղոթում էին առանձին տարածքներում, այսուհետ կավելանա երրորդ տարածքը, որտեղ կարող են համատեղ  աղոթել և տղամարդիկ և կանայք: Այդ տարածքը հսկելու են հրեականության լիբերալ  ճյուղի հետևորդները: Նշենք, որ համատեղ աղոթելու  համար պայքարը  մոտ 30 տարի առաջ սկսել էր  << Կանայք Պատի համար>> կրոնական կազմակերպությունը, որի կին ակտիվիստների պահանջի արդարացիությունը   բազմիցս հասատատել էր  դատարանը: Սակայն լիբերալներին դեմ էին հանդես գալիս ծայրահեղ ուղղափառ հրեական կուսակցությունները: Այժմ Իսրայելի կառավարությունը գտել է  փոխզիջումային տարբերակը, որին համատեղ աղոթքի հակառակորդները, որոնց թվում են նաև նախարարների կաբինետի անդամներ, անվանել են չարիքի փոքրագույնը: