Աղոթքի և ծոմապահության շաբաթ հալածվող եկեղեցու համար

//Աղոթքի և ծոմապահության շաբաթ հալածվող եկեղեցու համար

Աղոթքի և ծոմապահության շաբաթ հալածվող եկեղեցու համար

Ռուսաստանի  ավետարանական հավատքի քրիստոնյաների (հիսունականների)  միության գլխավոր ժողովը  միության բոլոր եկեղեցիների համար  հաստատել է   հալածվող քրիստոնյաների համար աղոթքի շաբաթ:Համաձայն այդ որոշման յուրաքանչյուր տարվա նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում   եկեղեցիներում աղոթելու են  հալածվող հավատացյալների, քրիստոնեական եկեղեցիների համար անկախ հարանվանական պատկանելությունից և երկրից: Յուրաքանչյուր եկեղեցի ինքը կորոշի, թե ինչ ձևաչափով են աղոթելու և ծոմ պահելու: <<21-րդ դարում քրիստոնեությունը շարունակում է մնալ ամենահալածվող կրոնը: 2015թվականին  ավելի մեծ թվով քրիստոնյաներ են զոհվում  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ընթացող պատերազմների պատճառով>>-ասել էր Ռուսաստանի  ավետարանական հավատքի քրիստոնյաների  միության  գլխավոր եպիսկոպոսի տեղակալ  Կոնստանտին Բենդասը:

By | 2015-11-23T15:25:42+00:00 November 23rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն