Աղոթք Հարավային և Հյուսիսային Կորեաների հաշտության համար

//Աղոթք Հարավային և Հյուսիսային Կորեաների հաշտության համար

Աղոթք Հարավային և Հյուսիսային Կորեաների հաշտության համար

Կաթոլիկ <<Տեզե>> համայնքը  ուխտագնացություն և աղոթք էր կազմակերպել Հարավային Կորեայի Պաջու քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ: <<Հաշտությունը միշտ եղել էր  մեր համայնքի աշխարհայացքի  հիմքում: Ավելի քան 40 տարի աղոթում ենք Կորեայում խաղաղության համար, իսկ 2013 թվականից  հրավիրում ենք երիտասարդությանը  միանալ մեր աղոթքին>>-ասել էր միջացառման համակարգող Շին Հան Յոլը:  Հյուսիսային և Հարավային Կորեաների հաշտության համար աղոթքին  մասնակցել էր  ավելի քան 200 մարդ`  կաթոլիկ, բողոքական և անգլիկան եկեղեցիներից: Մասնակիցների թվում էին Հոնկոնգից, Թայվանից, Մյանմայից և Ֆրանսիայից ժամանած երիտասարդներ:  Շին Հան Յոլի  խոսքով  այս միջոցառման գլխավոր նպատակն է միաբանել տարբեր հարանվանությունների  քրիստոնյաներին  աղոթելու խաղաղության համար: Նա նշել էր նաև, որ ընտրել են սահմանամերձ այս քաղաքը, որպեսզի  որքան հնարավոր է մոտ գտնվեն  հյուսիսկորեացի իրենց եղբայրներին:

By | 2015-09-28T14:40:09+00:00 September 28th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն