ТБН-Россия հանրային հեռուստաալիքի աշխատակիցները  կոչ են արել քրիստոնյաներին  շարունակել աղոթել   հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի  առողջության վերականգման համար: << ТБН-ի սիրելի բարեկամներ: Հարգելի հեռուստադիտողներ: ТБН-Россия  հեռուստաալիքի աշխատակազմը   կոչ է անում  շարունակել աղոթել   մեր ղեկավար  Իգոր Նիկիտինի  ֆիզիկական ուժերի վերականգման համար: Վերջերս մենք   միասնական աղոթքի օր էինք  հայտարարել, որի  ժամանակ  հազարավոր ընկերներ միացել էին մեզ: Դրանից հետո դրական  փոփոխություններ են  տեղի ունեցել: Շնորհակալ ենք ձեր զանգերի և նամակների համար: Իգոր Յուրևիչը տեղյակ  է յուրաքանչյուրի բարեմաղթանքներին: Շարունակեք աղոթել մեզ հետ միասին: Մենք հավատում ենք Իգոր Նիկիտինի  բժշկությանը և լիակատար վերականգմանը, ով երկար տարիներ իր ուժերը նվիրել է ողջ աշխարհում  Աստծո խոսքի տարածմանը>>-ասված է   ТБН-Россия հանրային հեռուստաալիքի մամուլի ծառայության հայտարարությունում: