Ավետարանության  մեծ ծառայություն Տեխասում

//Ավետարանության  մեծ ծառայություն Տեխասում

Ավետարանության  մեծ ծառայություն Տեխասում

Charisma News-ի տեղեկացմամբ` Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքի  <<AT &T>>  մարզադաշտում  տեղի էր ունեցել  ԱՄՆ-ում ավետարանական ամենազանգվածային ծառայությունը, որին ներկա էր  եղել  գրեթե 82հազար մարդ, իսկ 123 երկրներում ավելի քան 350 հազար մարդ ծառայությունը դիտել էր համացանցով կամ հեռուստատեսությամբ: Ավետարանական այս ծառայությունը կազմակերպել և անցկացրել էր Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքի  <<Հունձք>> եկեղեցին, որի ավագ հովիվը հայտնի ավետարանիչ Գրեգ Լորին է: Միջոցառման կազմակերպմանը աջակցել  էին  Տեխաս նահանգի   ավելի քան 750 եկեղեցիների հովիվներ, ծառայությունների ղեկավարներ: 2500 մարդուց բաղկացած երգչախումբը ղեկավարել էին   քրիստոնյա հայտնի կատարողներ  Քրիս Թոմլինը և Լեքրեն : Փառաբանությանը մասնակցել  էին նաև  <<MercyMe>>  և <<Switchfoot>>  խմբերը: Քարոզել էր Գրեգ Լորին:  Երբ նա ապաշխարության կոչ էր արել, ապա  ավելի քան 6300  մարդ դուրս էր եկել  դաշտ և կյանքը տվել Հիսուսին: Ծառայության կազմակերպիչների խոսքով  մոտավորապես 19 հազար  մարդ էլ ապաշխարել էր համացանցով և հեռուստատեսությամբ ծառայությունը դիտելիս: Նշենք, որ <<Հունձք>> եկեղեցին քարոզարշավներ է անցկացնում 1990 թվականից ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Այդ ժամանակահատվածում  ծառայություններին ներկա է գտնվել  5 միլիոն 347 հազար մարդ, իսկ ավելի քան 450 հազարը  կյանքը նվիրել է Հիսուսին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն