Ավելի քան   4  հազար իսլամիստ գրոհայիններ են թափանցել Եվրոպայի երկրներ

Գլխավոր/Նորություններ/Ավելի քան   4  հազար իսլամիստ գրոհայիններ են թափանցել Եվրոպայի երկրներ

Ավելի քան   4  հազար իսլամիստ գրոհայիններ են թափանցել Եվրոպայի երկրներ

<<Իսլամական պետություն>> խմբավորման ավելի քան 4 հազար գրոհայիններ  փախստականների անվան տակ թափանցել են  Եվրամիության երկրներ: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sunday Express թերթը` հղում անելով այդ խմբավորման մեջ գտնվող աղբյուրին: Գործակալի համաձայն գրոհայինները հաջողությամբ մտել են Եվրոպա: Նրա խոսքով իսլամիստները  միանում են փախստականներին  թուրքական Իզմիր և Մերսին քաղաքների  նավահանգիստներում, այնուհետև   Միջերկրական ծովով  հասնում են Իտալիա, որից հետո գնում են եվրոպական այլ երկրներ, մասնավորապես  Շվեդիա և Գերմանիա: Աղբյուրի խոսքով իսլամիստները ցանկանում են վրեժ լուծել արևմտյան կառավարություններից Սիրիայում և Իրաքում օդային հարվածներ իրականացնելու համար: Հարձակումները ուղղված են լինելու կառավարությունների դեմ և ոչ թե քաղաքացիների: