Ավարտվեց Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը։

Գլխավոր/Այլ Նորություններ/Ավարտվեց Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը։

Ավարտվեց Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը։

Աստված չի փնտրում կատարելություն, այլ՝ պատրաստակամություն։

Մենք պատասխանատու ենք այն շնորհքի համար, որ Աստծուց կա մեր մեջ։ Եվ այդ պատասխանատվությունը պետք է իրականացնենք՝ ապրելով ոչ թե մարդկանց, այլ՝ Աստծո կարծիքը հաշվի առնելով։ Մեր չափորոշիչը պետք է լինի Հիսուսը, այլ ոչ թե մարդիկ։

Քրիստոսի մեջ չկա վախ մարդկանցից. Քրիստոսի մեջ յուրաքանչյուր քրիստոնյա օծված է և ունի արժեք։ Քրիստոսի մեջ յուրաքանչյուր քրիստոնյա կարող է բերել փոփոխություններ և լուծումներ այս աշխարհում։ Եվ այս ամենը ոչ թե մեր, այլ Աստծո զորությամբ է։

Բեն Ֆիցջերալդ

Մեր կյանքի իմաստն է՝ իրականացնել Աստծո կամքն այս երկրի վրա, մասնակից լինել Նրա մեծ ծրագրի իրականացմանը։ Եվ հենց այդ ծրագրի իրականացումն էլ պետք է դառնա մեր կյանքի ճանապարհը։
 
 Աստծո հետ ճանապարհի ընթացքում մենք ձեռք ենք բերում փորձառություն, և հենց այդ փորձառությունն էլ ամրացնում է մեր հավատքը, վստահությունը:   Այդ փորձառությունից ելնելով` մենք կարող ենք օգնել ուրիշներին` հավատալու և վստահելու Աստծուն իրենց կյանքում:
Մեղքի և ապաշխարության փորձառությունը՝ հենց Ավետարանն է:
Լեոնիդ Մալկո

 

 

Եթե ցանկանում եք հաջողվել ձեր կոչման մեջ և նմանվել Քրիստոսին, վաղ թե ուշ ունենալու եք ձեր “գեթսեմանին”, “հուդան” և “գողգոթան”։ Սակայն դրանից ավելի փառավոր ապագա չկա։ Աստված հենց այդպիսի մարդկանց է ընտրում Իր միսիան իրականացնելու համար։

 

Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

 

 

Որքան էլ աշխարհը օրինականացնի մեղքը, մենք ասում ենք՝ ո՛չ մեղքին: Եկեղեցին պետք է ունենա իր դիրքորոշումը այնպիսի երևույթների վերաբերյալ, ինչպիսիք են արհեստական վիժեցումը, էֆթանազիան, համասեռամոլությունը, թմրամոլությունը, արտամուսնական սեռական կյանքը… Մենք դեմ ենք այս երևույթներին, և մեր դիրքորոշումը բխում է Աստվածաշնչից:

Արթուր Սիմոնյան