Սեպտեմբերի 27-ին ավարտվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հնգoրյա այցը ԱՄՆ: Վերջին օրը Պապը այցելել էր Ֆիլադելֆիա, մասնակցել ընտանիքների համաշխարհային հանդիպման միջոցառմանը, և բաց երկնքի տակ` Ֆիլադելֆիայի  զբոսայգիներից մեկում  պատարագ էր մատուցել, որին ներկա էր եղել մոտ մեկ միլիոն մարդ: Ֆիլադելֆիայում Պապը հանդիպել էր  կաթոլիկ հոգևորականության կողմից սեռական բռնությունների ենթարկված անձանց հետ: Նա խոստացել էր, որ  մեղավորները  անպայման կպատժվեն: Այնուհետև Կաթոլիկ Հովվապետը այցելել էր քաղաքի ամենախոշոր բանտը և հանդիպել ավելի քան 100 կալանավորների և նրանց ընտանիքների հետ: Ընտանիքների համաշխարհային հանդիպման միջոցառման ժամանակ Պապը մասնավորապես հայտարարել էր. <<Պետք է հոգ  տանենք և պաշտպանենք ընտանիքը , քանի որ ընտանիքն է մեր ապագայի գրավականը>>: Ֆրանցիսկ I-ին օդանավակայան ուղեկցել  էին Ֆիլադելֆիայի քաղաքագլուխ Մայքլ Նաթերը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: