Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի արտաքին եկեղեցական կապերի  բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը մասնակցել է Վատիկանում կայացած ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների համաժողովին: Իր ելույթում Կաթոլիկ եկեղեցուն  կոչ էր արել   Ուղղափառ եկեղեցու հետ միասին  դիմակայել  ավանդական ամուսնության դեմ առկա մարտահրավերներին: << Ուղղափառ եկեղեցին, ինչպես և կաթոլիկ եկեղեցին ամուսնության վերաբերյալ  ուսմունքում միշտ հավատարիմ է   Սուրբ Գրքին`հաստատելով  ամուսնության սրբությունը: Ներկայումս   այս  դիրքորոշումը պաշտպանելու համար անհրաժեշտ է  համախմբել  մեր ուժերը>>-ասել էր միտրոպոլիտը: Նա նշել էր, որ  չպետք է սահմանափակվել միայն  կոչերով: Անհրաժեշտ է ավանդական ընտանիքը պաշտպանել  օրենսդրական դաշտում, այդ հարցը բարձրացնել միջազգային տարբեր մակարդարկների հարթակներում ` ներառյալ ՄԱԿ-ում  և Եվրախորհրդում:<< Ամերիկան և Եվրոպայի մի շարք երկրներ շարունակում են վարել  ընտանիք հասկացության ոչնչացմանը ուղղված քաղաքականություն: Նրանք ոչ միայն օրինականացնում են միասեռ ամուսնությունները, այլ նաև օրենքով հետապնդում   այն քրիստոնյաներին, ովքեր մերժում են նման միությունները>>-ասել էր միտրոպոլիտ Իլարիոնը: Անդրադառնալով  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությանը, որ  համասեռամոլների իրավունքները ավելի  կարևոր են քան  կրոնական ազատությունը` միտրոպոլիտը  հայտարարել  էր.<<Սա վկայում է, որ աշխարհիկ իշխանությունները շարունակում են հարձակվել   ավանդական ընտանեկան արժեքները պաշտպանող առողջ ուժերի դեմ: Եվ այդ պայքարի առաջին դիրքերում եկեղեցին է, ուստի  պետք է համարձակ և հաստատակամ  պաշտպանենք քրիստոնեական համոզմունքները և արժեքները>> :