Աթեիստները քրիստոնյաներին ծայրահեղական են համարում

//Աթեիստները քրիստոնյաներին ծայրահեղական են համարում

Աթեիստները քրիստոնյաներին ծայրահեղական են համարում

Ամերիկյան սոցիոլոգիական  հետազոտությունների Barna Group կենտրոնի ուսումնասիրությունների  համաձայն  վերջին մեկ տարվա ընթացքում մեծացել է աթեիստների թիվը, ովքեր քրիստոնեությունը որպես  ծայրահեղականություն են ընդունում: Ներկայումս նման կարծիք ունի աթեիստների 45%-ը: Barna Group կենտրոնի զեկույցում  ասված է.<< Աթեիստների մոտ արմատավորվել է այն կարծիքը, որ քրիստոնեությունը  արմատական գաղափարախոսություն է:  Աթեիստների, ագնոստիկների  և ոչ մի կրոնին չպատկանող ամերիկացիների 45%-ը  համաձայն է, որ քրիստոնյան ծայրահեղական է և միայն 14%-ը  այդ կարծիքին չէ, սակայն բացասաբար է վերաբերվում  կրոնին>>: Կենտրոնի աշխատակիցների եզրահանգումների համաձայն  ամերիկացիները  պարզորոշ պատկերացում չունեն  թե ինչ է ծայրահեղականությունը: Հարցվածների ավելի քան 80%-ի կարծիքով ծայրահեղական են այն  մարդիկ, ովքեր   կրոնական հագուստներով հայտնվում են հասարակական վայրերում, բարձրաձայն աղոթում են փողոցում, հետևում են սնունդը սահմանափակող դրույթներին և այլն: Հետազոտողների կարծիքով  հարցման արդյունքները մխիթարական չեն, քանի որ նման կարծիքները կարող են կոնֆլիկտներ առաջացնել հասարակության մեջ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն