Աշխարհի հրեաները տոնում են Նոր տարին

//Աշխարհի հրեաները տոնում են Նոր տարին

Աշխարհի հրեաները տոնում են Նոր տարին

Սեպտեմբերի 14-15-ին ողջ աշխարհում հրեաները տոնում են Նոր տարին` Ռոշ Աշանը: Ավանդաբար տոնակատարությունները սկսվել են տոնի նախօրեի` սեպտեմբերի 13-ի արևամուտից հետո:Այս տարի հրեական օրացույցի համաձայն 5776-րդ տարին է աշխարհի արարումից սկսած: Ռոշ Աշանը հրեական ամենագունեղ և պայծառ տոներից մեկն է: Իվրիտից թարգմանած Ռոշ Աշան նշանակում է տարվա սկիզբ: Այն խորհրդանշում է արարչագործության 6-րդ օրը` երբ Աստված ստեղծեց Ադամին: Հրեաների հավատալիքների համաձայն յուրաքանչյուր Նոր տարվա օրը Աստված դատաստան է կատարում մարդկության նկատմամբ` նախատեսելով, թե մարդկանց և ազգերին ինչ է սպասվում գալիք տարում: Այդ օրը յուրաքանչյուր հրեա պարտավոր է խորհել իր արարքների մասին, գիտակցել իր սխալները և զղջալ: Ընդհանուր առմամբ Ռոշ Աշանը սովորական իմաստով տոն չի: Տոնական սեղանը և զգեստները ոչ թե ուրախություն են արտահայտում, այլ հույս Ամենակարող Աստծո ողորմության հանդեպ: Ընդունված է տոնի երկու օրերին որքան հնարավոր է քիչ քնել և շատ ժամանակ հատկացնել աղոթքին: Ավանդաբար տոնի առաջին օրը սկսվում է առավոտյան աղոթքով և եղջերափողը`շաֆերը փչելով: Եղջերափողի հնչյունները մարդկանց ապաշխարելու կոչ են անում: Ռուսաստանի հրեաներին Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է նախագահ Վ. Պուտինը, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր Րաբբի Բերլ Լազարը: Շնորհավորական իր խոսքում Բերլ Լազարը մասնավորապես ասել էր.<<5776 տարի առաջ, այս օրը Աստված արարեց մարդուն: Եվ մենք հավատում ենք, որ ամեն տարի այդ նույն ժամանակ Աստված կարծես նորից է մեզ արարում` տալիս է նոր ուժեր, նոր հանձնարարություններ, միաժամանակ հնարավորություններ տալով դրանք իրագործելու համար>>:

By | 2015-09-16T15:15:21+00:00 September 15th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն