Christian Post-ի համաձայն  առաջիկա մեկ ամսվա  ընթացքում Աստվածաշնչի թարգմանության 10 նախագծեր են սկսվելու այն երկրներում, որտեղ  քրիստոնեություն ընդունելու համար մահապատիժ է սպառնում: Այս մասին ասված է Աստվածաշնչի թարգմանությամբ զբաղվող  աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի` <<Wycliffe Associates>>-ի մամուլի ծառայության հայտարարությունում: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված չեն այդ երկրները: Թարգմանությունները կատարվելու են տեղի մասնագետների ուժերով, քանի որ  օտարերկրյա  քաղաքացիները կարող են գրավել քրիստոնյաներին հալածող  կրոնական մոլեռանդների ուշադրությունը: Որպեսզի արագացվի   թարգմանության  պրոցեսը, մասնակիցներին  սովորեցնելու են   թարգմանական ռազմավարությունը, որը թույլ է տալիս Նոր Կտակարանի  թարգմանության սևագիր տարբերակը կատարել մեկ տարում: <<Wycliffe Associates>> կազմակերպությունը տեղի թարգմանիչներին ապահովելու է   տեղեկություններ  փոխանակելու, աշխատանքի արագության  համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաներով, քանի որ թարգմանիչները ստիպված են լինում   հալածանքների պատճառով հաճախակի փոխել իրենց  բնակավայրը: Ընդհանուր առմամբ  <<Wycliffe Associates>> կազմակերպությունը նախատեսել է իրականացնել Աստվածաշնչի թարգմանության 80 նախագիծ այն տարածաշրջաններում,  որտեղ  քրիստոնյաների դեմ հալածանքներ են իրականացվում: