Աստվածաշնչյան նոր հավելված են գործարկել Դալլասի եկեղեցում

//Աստվածաշնչյան նոր հավելված են գործարկել Դալլասի եկեղեցում

Աստվածաշնչյան նոր հավելված են գործարկել Դալլասի եկեղեցում

Christian Today-ի համաձայն` ամերիկյան Դալաս քաղաքի << Բրուտի տուն>> խոշոր եկեղեցու  ավագ հովիվ, եպիսկոպոս Թի Դի Ջեքսը  հայտարարել է բջջային հեռախոսների նոր հավելվածի գործարկման մասին, որը կօգնի  Աստվածաշունչը առավել մատչելի դարձնել  թվայնացման այս դարում: Հովվի խոսքով հեռախոսային անվճար այդ հավելվածը մշակվել է Inspired Properties ընկերության համագործակցությամբ: << Շատ կարևոր է, որպեսզի Աստվածաշունչը  հասանելի դառնա  մարդկանց  հարմարավետ և հեշտ  ձևով>>-ասել էր Թի Դի Ջեքսը:  T.D.Jakes Ministries App հավելվածը  ներառում է աստվածաշնչյան տեքստեր, աուդիո Աստվածաշունչ, ինչպես նաև  << Բրուտի տուն>> եկեղեցու ծառայությունները դիտելու հնարավորություն: Հավելվածը մատչելի է բոլոր ցանկացողների համար:

By | 2016-02-04T14:29:03+00:00 February 4th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն