Աստված ունի ապագա և հույս Հայաստանի համար

Գլխավոր/Այլ Նորություններ/Աստված ունի ապագա և հույս Հայաստանի համար

Աստված ունի ապագա և հույս Հայաստանի համար

«Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը»։ — Երեմիա 29:11

Աստված ունի ապագա և  հույս  Հայաստանի համար: Մեր հայրենակիցներից շատերը  չտեսնելով Հայաստանում ապագա և հույս հեռանում են Հայաստանից: Ստեղծված իրավիճակը ունի պատճառ, որը հոգևոր է: Մենք ամեն բանի մեջ կարող ենք տեսնել պրոբլեմը (կառավարության, տնտեսության և այլն), բայց պրոբլեմը իրականում ունի հոգևոր արմատներ: Այն բացատրվում է հետևյալ խոսքում.

«Ձեր անօրէնութիւնները դարձրին այս բաները, եւ ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին»։ — Երեմիա 5:25

Այս խոսքը շատ պարզ ասում է, որ այս բաների պատճառը ժողովրդի անօրենություններն են: Երբ խոսք է գնում խափանելու մասին, մենք պետք է հասկանանք, որ հնարավոր չէ խափանել մի բան, որը չկա: Այսինքն Աստված պատրաստում է  բարին, բայց մեր մեղքերը խափանում են պատրաստված բարիքը:

Բայց մենք պետք է մեկ բան հստակ հասկանանք, որ մեր կյանքում բարիքի նախաձեռնողը մեր Երկնային Սիրող Հայրն է: Որպես սիրող մեր Երկնային Հայրը փնտրում է և գտնում է լուծումներ և արարում է բարիք մեզ համար:

Աստծո լուծումը թաքնված է Երեմիա 5:1 –ում:

«Եթէ մի մարդ կգտնէք, եթէ լինի մի իրաւունք անող եւ ճշմարտութիւն խնդրող, ես այն քաղաքին կներեմ»։ — Երեմիա 5:1

Մեկ արդարի պատճառով Աստված ներում է այդ քաղաքը: Սա չի նշանակում, որ բոլորը արդեն փրկություն ունեն իրենց մեղքերից : Սա նշանակում է, որ  այն չարիքը, որ պիտի գար քաղաքի մեղքերի պատճառով,  չի գա, քանի որ Աստված ներում է այդ մեղքերը այդ քաղաքին, այդ մեկ արդարի պատճառով:

Սիրելի եղբայր կամ քույր սա Աստված չի ասում, որ մենք մի փոքր մեծամտանանք, այլ սա Աստծո սիրո վառ ապացույցն է: Սա այն պատասխանատվության մասին է խոսում, որ մենք ունենք մեր քաղաքի նկատմամբ: Պահիր արդարությունդ և բարին խնդրիր քո քաղաքի համար և կտեսնես, որ Աստված բաներ է անում քո քաղաքում, որ նախկինում չես տեսել և մտածել:

Որպես հավատացյալներ մենք ունենք պատասխանատվության մեր մասը, որ Աստծո կամքը իրականանա մեր երկրում:

ա) Գործենք արդարություն, տարածենք Աստծո բարությունը:

բ) Երբ Հիսուսը անիծեց թզենուն, այն արմատից չորացավ: Մեր խոսքերը ունեն զորություն, բացասական խոսքերը նույնպես կարող են ունենալ բացասական ազդեցություն: Ուստի  մենք պետք է խուսափենք բացասական արտահայտություններ (հռչակումներ) անելուց մեր ազգի, երկրի, իշխանությունների նկատմամբ:

գ) Աղոթել մեր երկրի համար.

  • աղոթել մեր երկրի բնակչության պաշտպանության համար,
  • աղոթել մեր երկրի բնակչության հոգևոր վերածնունդի համար,
  • աղոթել մեր երկրի սահմաների  պաշտպանության համար,
  • աղոթել մեր իշխանության համար, քանի որ նրանք են երկրում իրականացնում օրենքի անխափան իրականացումը, ապա թշնամին (սատանան) կփորձի վնասել նրանց առողջությունը, ամեն կերպ կփորձի ազդեցություն ունենալ այն իշխանության վրա, որը նրանք կրում են, որը պետք է աշխատի ի նպաստ ժողովրդի, որ ի վերջո ծառայի ի վնաս: Աղոթենք նրանց պաշտպանության համար, աղոթենք որ նրանք ունենան Աստվածային  իմաստություն, որով կծառայեն ժողովրդին:

Աղբյուր՝ Protestant.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն