Աղքատության դեմ պայքարի Oxfam բարեգործական կազմակերպությունը ներկայացրել է տնտեսական անհավասարության վերաբերյալ  ավանդական զեկույցը, համաձայն որի  աշխարհի բնակչության  կեսի (մոտ 3.6 միլիարդ մարդ)  կարողությունը   հավասար է 62 ամենահարուստ  մարդկանց ունեցվածքին:  Զեկույցի համաձայն աշխարհի ամենահարուստ 62 մարդկանց  գրեթե կեսը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, 17-ը Եվրոպայից են, մյուսները Չինաստանից, Բրազիլիայից, Մեքսիկայից , ճապոնիայից և Սաուդյան Արաբիայից են:  Ի դեպ  5տարի առաջ երկրագնդի բնակչության  կեսի կարողությունը   հավասար էր 388 հարուստ մարդկանց կարողությանը:  Oxfam բարեգործական կազմակերպության փորձագետները տնտեսական անհավասարության մեծացման պատճառներից  են համարում  հարկային  արտոնությունները, որոնցից  օգտվում են  առավել ունևոր խավերը,  առավել և նվազագույն  աշխատավարձերի տարբերության մեծացումը և այլն: