Asia News-ի համաձայն` Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կայացել է  կաթոլիկ համալսարանի բացման պաշտոնական  արարողությունը: Արարողությանը ներկա էին և այն  գլխավորեցին   Քաղդեա-կաթոլիկ արքեպիսկոպոս Բաշար Վարդան և Իտալիայի եպիսկոպոսական կոնֆերանսի  գլխավոր քարտուղար, եպիսկոպոս Նունցիո  Գալանտինոն: Արքեպիսկոպոս Բաշար Վարդան  հայտարարել էր.<<Համալսարանը միջոց կդառնա  <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  պայքարելու և հայտարարելու համար, որ  մենք`քրիստոնյաներս   չենք պատրաստվում  հեռանալ այս տարածաշրջանից>>:  Համալսարանը յուրաքանչյուր տարի ընդունելու է 250 ուսանող: Կրթական այս հաստատության  բացման համար ավելի քան 2միլիոն դոլար է տրամադրել Իտալիայի եպիսկոպոսական կոնֆերանսը: