Սիրիայի Հալեպ քաղաքի հունա–կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս  Ժան Կլեման Ժանբարը  << Եկեղեցու օգնությունը կարիքավորներին>> կազմակերպությանը տված հարցազրույցի ժամանակ  հայտարարել էր, որ սիրիացի քրիստոնյաները  մտադիր չեն հեռանալ երկրից: <<Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մենք շարունակելու ենք ապրել մեր երկրում և այս որոշման պատճառը   մեր եկեղեցու պատմությունն է: Մեր եկեղեցին եղել է   առաջին քրիստոնյաների եկեղեցին: Դամասկոսում Պողոս առաքյալը  մեր նախնիներին է ավետարանել: Այսօր այստեղ, դժվարին պայմաններում բնակվող  քրիստոնյաները ավելի քան 2հազար տարի Հիսուսին հավատարիմ մնացած քրիստոնյաների սերունդն է  >>-ասել էր արքեպիսկոպոսը: Նա խնդրել էր, որ Արևմուտքի քրիստոնյաները աղոթեն  իրենց համար: << Անհրաժեշտ է, որ Արևմուտքի քրիստոնյաները մեզ պաշտպանեն  իրենց  քաղաքական գործիչների  և կառավարությունների որոշումներից: Հուսով ենք, որ վերջապես Արևմուտքը կհասկանա, որ սիրիացի քրիստոնյաները  չեն լքի իրենց հայրենիքը: Այստեղ բնակվելը մեզ համար անհրաժեշտություն է, նույնքան կարևոր, որքան մեր կյանքը: Ի վերջո  յուրաքանչյուր մարդու իրավունքն  է ապրել  իր հողի վրա >>-ասել էր Հունա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարքը: