Արմատական իսլամիստները վանք են հրկիզել Բեթղեհեմում

Գլխավոր/Նորություններ/Արմատական իսլամիստները վանք են հրկիզել Բեթղեհեմում
  • Արմատական իսլամիստները վանք են հրկիզել Բեթղեհեմում

Արմատական իսլամիստները վանք են հրկիզել Բեթղեհեմում

Վերջերս Բեթղեհեմում հրկիզել են Մարոնիտ եկեղեցուն պատկանող սուրբ Շարվելի վանքը:  <<Սա դիտավորյալ հրկիզում է, արմատական իսլամիստների կողմից իրականացված  կրոնական բարբարոսություն է>>- լրագրողներին հայտարարել էր  Երուսաղեմում Մարիոնիտ եկեղեցու պատրիարքության առաջնորդ Սոբխի Մահուլը: Հրկիզման արդյունքում տուժողներ չկան, որովհետև վանքում ընթանում են վերանորոգման աշխատանքներ և այդ ժամանակ վանքում մարդիկ չեն եղել: Սակայն շենքին զգալի վնաս է հասցվել: Տեղի քրիստոնեական համայնքը մտահոգ է նման գործողությունների կրկնվելու հնարավորությամբ: Ոստիկանության  տվյալներով  իսլամիստ ծայրահեղականները  իրենց գործունեությունը խիստ ակտիվացրել են  այդ շրջանում:  Իրավապահները հայտնել են, որ  հրկիզման մեղավորները արդեն հայտնի են և շատ շուտով  կբանտարկվեն: << Հարձակումը ունի բացահայտ կրոնական  շարժառիթներ: Դա հակաքրիստոնեական  գործողություն է նման Մերձավոր Արևելքում  կատարավող հազարավոր հանցագործություններին: Տարածաշրջանում ակտիվորեն գործում են իսլամական ծայրահեղական խմբավորումները >>- հայտարարել  էր  Սոբխի Մահուլը: Տեղեկացնենք, որ սուրբ Շարվելի վանքը գտնվում է Բեթղեհեմի հիմնականում  մուսուլմանաբնակ Վադի Մաալի շրջանում: Սոբխի Մահուլի խոսքով  անցյալ ամիս Պաղեստինի ինքնավարության իշխանությունները 100 հազար դոլար էին նվիրել վանքի  վերականգման համար: <<Դա շնորհակալական քայլ էր Պատրիարքի հանդեպ և  աջակցություն վանքին: Չնայած քրիստոնյաները  անհանգստացած են, սակայն մենք չենք կարող ուրիշ տեղ գնալ, սա մեր հողն է>>-եզրափակել էր հոգևորականը: