Ամերիկյան  Արկանզաս և Օկլահոմա  նահանգների պետական պաշտոնյաները  վճռականորեն պաշտպանում են  երկրի պետական դպրոցների աշակերտների կրոնական հավատքի արտահայտման իրավունքը, որը  վերջերս  հարձակումների է ենթարկվում   աթեիստական կազմակերպությունների  կողմից: Օկլահոմայի գլխավոր դատախազ Սքոթ Փրուիտին հայտարարել էր, որ այն անձինք, ովքեր  ուսումնական հաստատություններում  մարզական մրցումների  ժամանակ փորձում են արգելել մասնակիցներին աղոթել, անօրինական պահանջներ են ներկայացնում, քանի որ   մարդիկ իրավունք ունեն արտահայտել իրենց կրոնական հավատը: Դատախազի  պաշտոնական իրավաբանական եզրակացությունը   դեմ է նաև  նահանգի միջնակարգ դպրոցների գործունեությունը հսկող Ասոցիացիայի ընդունած նոր որոշմանը, համաձայն որի  արգելվում է աղոթել  Ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումների  ժամանակ: Փրուիտի խոսքով  այդ  արգելքը  խախտում է Սահմանադրությունը  և ուսանողների իրավունքները, քանի որ նահանգի օրենսդրությամբ  թույլատրված է  հանրային հավաքների ժամանակ ցանկացած  ելույթները: Ասոցիացիայի ընդունած որոշման վերաբերյալ իր զայրույթն է արտահայտել Օկլահոմա նահանգի օրենսդիր ժողովի անդամ, հանրապետական Բոբբի Քլիվլենդը: <<Ինչպես կարող է ինչ որ կազմակերպություն    արգելել մարդկանց աղոթել: Եթե Ասոցիացիայի  պաշտոնյաները չեն ցանկանում աղոթել, դա իրենց որոշումն է: Ինչ իրավունքով են արգելում աղոթել մյուսներին: Կրոնի ազատությունը չի նշանակում  ազատություն կրոնից >>-հայտարարել էր Քլիվլենդը: Արկանզաս նահանգի  Էշդաուն քաղաքի դպրոցական օկրուգը ևս աշակերտներին պաշտպանում է <<Կրոնից ազատ>> աթեիստական  հիմնադրամի հարձակումներից, որը պահանջում է  դպրոցներում արգելել  աղոթքը: Օկրուգի ղեկավար Ջեյսոն Սանդերսը հայտարարել էր, որ դպրոցականները բոլոր իրավունքներն ունեն  աղոթելու համար: << Ցանկացած դատարան կվճռի, որ աշակերտները իրավունք ունեն արտահայտելու իրենց հավատքը>>-ասել էր  Սանդերսը: