<<Արևմուտքը  ապրում է բարոյական դեգրադացիա և  մարդու իրավունքների ոլորտում  առկա է փոքրամասնության դիկտատուրա>>-հայտարարել էր Ռուս ուղղափառ եկեղեցու  Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար,  միտրոպոլիտ Իլարիոնը: << Այսօր Եվրոպայի շատ երկրներ վարում են քրիստոնեության  ոչնչացման քաղաքականություն  և շարժվում են դեպի նոր աշխարհակարգ, որում  քրիստոնեությունը ամբողջովին  դուրս է մղվելու  հասարակական ոլորտից: Մարդկանց գիտակցության մեջ արմատական փոփոխություններ են կատարվել, քանի որ փոփոխվել են հոգևոր բարոյական արժեքները>>-հայտարարել էր  միտրոպոլիտը  Մոսկվայում  Մեծ Բրիտանիայի դեսպանատանը  կայացած խորհրդաժողովի ժամանակ: Միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով  ԱՄՆ-ում և Եվրոպայի շատ երկրներում  քրիստոնյաները վերածվել են փոքրամասնության, աշխարհականությունը ագրեսիվ է դարձել, երբ  խոսքի ազատության կամ ինքնադրսևորման  պատրվակով  վիրավորում են, ծաղրում  հավատացյալների զգացմունքները և կրոնական սրբությունները: Միտրոպոլիտը իր մտահոգությունն էր հայտնել նաև Արմուտքում հղիության արհեստական ընդհատումների և էվթանազիայի նկատմամբ  հանդուրժողական վերաբերմունքի համար, նշելով, որ դա հասարկության բարոյական խորագույն ճգնաժամի վկայությունն է:<<Չնայած բազմաթիվ բողոքներին, ԱՄՆ-ը և Եվրոպայի մի շարք երկրներ շարունակում են վարել  ընտանիք հասկացության ոչնչացմանը ուղղված  գիտակցված  քաղաքականություն: Այդ երկրներում միասեռ ամուսնությունները ոչ միայն օրենսդրորեն հավասարեցնում են ավանդական ամուսնություններին, այլ նաև  քրեական  հետապնդման են ենթարկում  նրանց, ովքեր իրենց քրիստոնեական համոզմունքներից ելնելով  հրաժարվում են գրանցել այդ ամուսնությունները>>-հայտարարել  էր միտրոպոլիտ Իլարիոնը: