ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը

//ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը

ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը

Ռուսական լրատվամիջոցների համաձայն` ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը Ռուսաստանի Հանրային պալատի հետ միասին  հրատարակել է «Իսլամական պետության սարսափելի հեքիաթները» բրոշյուրը, որի շնորհանդեսը կայացել է  դեկտեմբերի 16-ին Մոսկվայում:  Բրոշյուրում  բացատրված է ԻՊ ահաբեկչական խմբավորման  գաղափարախոսությունը, բերված են իսլամիստների քարոզչությանը հավատացած  և նրանց շարքերում  կռված մարդկանց վկայությունները: Բրոշյուրում, որը  նախատեսված է  դպրոցականների, ուսանողների և ծնողների համար նշված է նաև   իսլամական ծայրահեղական գաղափարախոսությամբ տարված լինելու նշանների մասին: Բրոշյուրից բացի մշակվել և տպագրվել են  ԱՊՀ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների  պրոֆեսորա-դասախոսական կազմի համար  մեթոդական խորհուրդներ, որոնցում նկարագրվում են  իսլամիստ ծայրահեղականների կողմից հավաքագրման աշխատանքների մեխանիզմը և մեթոդները: ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը այս բրոշյուրներին մեծ   նշանակություն է տալիս, քանի որ  կենտրոնի կարծիքով մոտ ապագայում  իսլամիստները կփորձեն  ուսանողների հավաքագրել, որովհետև «Իսլամական պետությանը» անհրաժեշտ են նավթային արդյունաբերության, առևտրի և այլ  ոլորտների մասնագետներ:

By | 2015-12-17T12:57:00+00:00 December 17th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն