Christian Post-ի տեղեկացմամբ`Վաշինգտոնում Կրոնի և դեմոկրատիայի ինստիտուտում կայացած քննարկումների  ժամանակ Իրաքում անգլիկան  եպիսկոպոս  Էնդրյու Ուայտը հայտարարել էր, որ մուսուլմանները, քրիստոնյաները և հրեաները պետք է համագործակցեն Մերձավոր Արևելքի  փախստականներին աջակցելու  և ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարելու համար:Նրա խոսքով  Փարիզի ահաբեկչությունը, ԱՄՆ-ում մուսուլման զույգի կողմից  հրազենային կրակով  14 մարդու սպանությունը  վկայում են այն մասին, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Անգլիկան հոգևորականի կարծիքով  խնդիրը ոչ  միայն <<Իսլամական պետություն>> խմբավորումն է, այլ նաև մուսուլման աշխարհում առկա արմատական միտումները, որոնք ուղղված են  աշխարհիկ պետությունների դեմ` այդ թվում նաև մուսուլմանական: Հենց դրա համար էլ  մուսուլմանները և քրիստոնյաները պետք է միասնական գործեն`հաղթելու աշխարհին ուղղված այս նոր սպառնալիքը: