<<Փարիզում արյունալի ահաբեկչություն իրականացրած  << Իսլամական պետություն>>  խմբավորմանը ֆինանսավորում, զինում և վարժեցնում  են խոշոր պետությունները`ելնելով իրենց  տնտեսական և քաղաքական շահերից >>-հայտարարել է Հալեպի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդական   տեղապահ, եպիսկոպոս  Ժորժ Աբու  Հազենը և շարունակել. <<Վերջին հինգ տարիների ընթացքում սիրիացիներս  ամեն օր ենք ենթարկվում ահաբեկչությունների, ապրում վախի մեջ: Անհրաժեշտ է դադարեցնել  աջակցությունը իսլամական խմբավորումներին, որոնք կրոնի անունից մահ են սփռում>>: Կաթոլիկ եպիսկոպոսը նշել էր, որ ցնցված է  Փարիզում իրականացված ահաբեկչությունից.<<Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին   և մեր համերաշխությունը հայտնում: Ահաբեկչությունը ոչ մեկին  չի խնայում:  Սիրիայի ժողովուրդը շատ լավ է պատկերացնում վախի այն մթնոլորտը, որում հայտնվել են  եվրոպացիները >>-հայտարարել էր Ժորժ Աբու  Հազենը և եզրափակել.<<Հինգ տարի շարունակ Սիրիայի ժողովուրդը ենթարկվում է անասելի տառապանքների,  շատերը փախել են իրենց հայրենիքից: Եվ այդ ամենի նկատմամբ  համաշխարհային հանրությունը  լիակատար անտարբերություն է դրսևորում: Այսօր արդեն պարզ է դարձել, որ պետք է համախմբվել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար>>: