Անգլիայում կրճատում են եկեղեցական արարողությունների թիվը

//Անգլիայում կրճատում են եկեղեցական արարողությունների թիվը

Անգլիայում կրճատում են եկեղեցական արարողությունների թիվը

Անգլիայի Եկեղեցին մտադիր է մեծացնել այսպես կոչված << տոնական>> տաճարների թիվը, որոնցում  եկեղեցական արարողությունները կատարվելու են  միայն Սուրբ Ծննդյան և Հարության տոների ժամանակ: Պատճառը  տաճարները պահելու համար ֆինանսների բացակայությունն է և հավատացյալների թվի նվազումը: Վերջերս Անգլիայի Եկեղեցու   հրապարակած զեկույցի համաձայն  երկրի  15700  եկեղեցիներից յուրաքանչյուրի համար տարեկան   անհրաժեշտ է մոտավորապես 10 հազար ֆունտ ստեռլինգ: Սակայն այդ եկեղեցիներից միայն քառորդ մասում է  կիրակի օրերին կանոնավոր  արարողություններ կատարվում: Այդ տաճարները այցելող հավատացյալների թիվը ևս   փոքր է ` ամիսը միջինը 16 մարդ, իսկ գյուղական վայրերում `10 մարդ:   Զեկույցում ասված է.<< Փոքրաթիվ անդամներ ունեցող համայնքներին անհրաժեշտ են խոշոր ներդրումներ: Հավատացյալների թվի նվազումը  և նրանց միջին տարիքի մեծացումը  լուրջ մարտահրավերներ են եկեղեցու համար>>: Վերջին 20 տարիների ընթացքում  յուրաքանչյուր տարի Անգլիայում փակվում են  20-35 անգլիկան եկեղեցիներ: Ուստի տաճարների վերջնական փակումից խուսափելու համար  Անգլիկան եկեղեցին  որոշել է կրճատել եկեղեցական արարողությունների թիվը, հատկապես գյուղական վայրերում:

By | 2015-10-26T12:13:50+00:00 October 26th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն