Անգլիկան և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջև համաձայնագիր է ստորագրվել

//Անգլիկան և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջև համաձայնագիր է ստորագրվել

Անգլիկան և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջև համաձայնագիր է ստորագրվել

Աստվածաբանական մի շարք հարցերի շուրջ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցում  բաժանություններ են եղել: Վերջերս աստվածաբանական քննարկումներից հետո  Անգլիկան եկեղեցու և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները  Հիսուսի բնության   վերաբերյալ  համաձայնագիր են ստորագրել:  Այս մասին տեղեկացնում է  Christian Today-ը: Ստորագրված այդ փաստաթուղթը  կազմված է Հիսուսի բնության վերաբերյալ տաս դրույթներից, որոնց շուրջ  եկեղեցիները  համամիտ են: Հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդրիայի Ղպտի եկեղեցու եպիսկոպոսի   խոսքով  այդ համաձայնագիրը կարող է դառնալ եկեղեցիների միջև առկա տարաձայնությունների  կարգավորման  առաջին քայլը: Բացի  Քրիստոսի  մասին ուսմունքային հարցերում համաձայանություն ձեռք բերելուց , հոգևորականներին հաջողվել է  զգալի առաջընթաց ունենալ նաև Սուրբ Հոգու վերաբերյալ վարդապետական հարցերի  քննարկումներում: Աստվածաբանական քննարկումները շարունակելու նպատակով հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի վերջին Լիբանանում:

By | 2015-10-14T14:40:25+00:00 October 14th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն