Catholic Herald թերթի համաձայն` Անգլիայի և Ուելսի  կաթոլիկների առաջնորդ, Վեստմինստրի արքեպիսկոպոս,կարդինալ Վինսենտ  Նիկոլսը ողջունել է << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  ռազմական ուժի կիրառումը:  Կարդինալը ելույթ էր ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` Սիրիայում բրիտանական օդուժի  կիրառման հարցի վերաբերյալ քննարկումներից առաջ:  Բարձրաստիճան հոգևորականը  կոչ էր արել իսլամիստ գրոհայինների դեմ    արդյունավետ գործողություններ  իրականացնել`ներառյալ  ռազմական ցամաքային  օպերացիա: Նա նշել էր, որ  անհրաժեշտ են ակտիվ գործողություններ, որոնք  կդադարեցնեն իսլամիստ գրոհայինների կողմից խաղաղ բնակչության հալածանքները, դաժան մահապատիժները և սպանությունները: Կարդինալ Վինսենտ  Նիկոլսը հայտարարել էր, որ  անթույլատրելի է իսլամիստների կողմից իրականացվող բռնարարքները: Ուստի անհրաժեշտ է համապատասխան  ուժ կիրառել: Կարդինալի կարծիքով  անհրաժեշտ է միավորել  ռազմական գործողությունները   և երկարատև դիվանագիտական գործընթացներն ու հումանիտար գործունեությունը: