Ամուսնությունից հետո մարդիկ փոխվո՞ւմ են

//Ամուսնությունից հետո մարդիկ փոխվո՞ւմ են

Ամուսնությունից հետո մարդիկ փոխվո՞ւմ են

Այս պատմությունը կարդացել եմ Ջոն Մաքսվելի գրքերից մեկում, որի անվանումը հիմա հստակ չեմ հիշում:

Կորեական պատերազմի ժամանակ Ամերիկայում մի տղայի բանակ են կանչում: Նախքան Կորեա գնալը նա հանդիպում է իր ընկերուհուն, որի հետ արդեն վաղուց ընկերություն էր անում:

«Ես հեռանում եմ մոտ մեկ տարով,- ասում է նա:- Ես քեզ շատ եմ սիրում, այդ պատճառով ամեն օր քեզ նամակներ եմ գրելու»: Որպես ապացույց՝ նա ցույց է տալիս նախապես գնված պայուսակը, որի մեջ զգուշորեն դասավորված էին 365 բացիկներ:

Այդ օրից աղջիկն իրապես ամեն օր փոստով նամակներ էր ստանում: Ամեն օր գալիս էր փոստատարն ու իր համար Կորեայից նամակ բերում: Այսպես շարունակվում է 365 օր: Եվ ահա մեկ տարի անց աղջիկն իսկապես ամուսնանում է, բայց… փոստատարի հետ:

Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել այս պատմությունից.

Առաջինը՝ շփումը ցանկացած հարաբերությունների ամենակարևոր գործոնն է:Ինչն է հետաքրքիր՝ մինչ ամուսնությունը մարդկանց պետք չէ ստիպել շփվել, հանդիպել և այլն: Մարդիկ նման վիճակում իրենք են իրար ձգտում, քանզի ունեն ընդհանուր հետաքրքրություններ: Բայց արդեն ամուսնությունից հետո հաճախ այս ամենը ստիպողաբար է դառնում:

Մինչ ամուսնությունը անհնար է մարդուն լիովին ճանաչել: Որովհետև հանդիպման գալիս է ոչ թե իրական մարդը, այլ իր «ներկայացուցիչը»՝ գեղեցիկ հագնված, հարդարված, առատաձեռն ու պատրաստ՝ ժամեր շարունակ շփվելու: Իսկ ահա հարսանիքից հետո արդեն հայտնվում է իրական մարդը, ինչպիսին որ կա:

Եթե ամուսինն ու կինը ցանկանում են ամուր ընտանիք ունենալ, այդ դեպքում՝ ամուսինները պետք է լավագույն ընկերներ դառնան: Եթե ուշադիր չես կողակցիդ նկատմամբ, ապա նա ուշադրություն է փնտրելու այլ վայրերում, այլ մարդկանց մոտ կամ սոցիալական ցանցերում:

Մանավանդ կնոջ համար ամուսնու ուշադրությունը շատ կարևոր է: Հաճախ կինը ինչ-որ բան է պատմում, և նրա ակնկալիքն ու ցանկությունն է, որ իր ամուսինը լսի իրեն, իր հետ միասին վերապրի պատմածը: Ամուսնու արձագանքը շատ բան կարող է փոխել նրանց հարաբերություններում: Նույնպես կինը պետք է ուշադիր լինի իր ամուսնու ցանկությունների, հետաքրքրությունների ու երազանքների հանդեպ:

Երկրորդ՝ չպետք է մոռանալ նվերներ ու անակնկալներ անել:  Մեկ անգամ այս թեմայի մասին պատմում էի եկեղեցում, և ծառայությունից հետո ինձ մոտեցավ մի տղա: «Այն, ինչ ասում էիք, իհարկե, լավ է, բայց ինձ մոտ գումարներ չկան ռեստորան գնալու կամ կնոջս նվերներ գնելու համար».- ասաց նա՝ ձեռքում թափահարելով իր նոր iPhone մոդելի հեռախոսը:

Եզրակացություն՝ առողջ ու հաջողակ ընտանիքի համար այդ ընտանիքի մեջ պետք է ժամանակ, ֆինանսներ և էներգիա ներդնել: Իսկ ամենակարևորը՝ չմոռանալ մշտապես անել դա:

Աղբյուր՝ Crossnews.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն