Christian Post-ի տեղեկացմամբ`օգոստոսի 28-ին  ԱՄՆ-ում կայացել է << Պատերազմի սենյակ>> ֆիլմի  պրեմիերան: Ցուցադրության առաջին երեք օրերին ֆիլմը հավաքել է 11միլիոն դոլար: Կինոնկարի ռեժիսորներն են Ալեքս և Սթիվեն Կենդրիկ եղբայրները:  Ֆիլմը պատմում է աղոթքի զորության մասին և այն ազդեցության, որ աղոթքը ունենում է ընտանիքի,  երեխաների դաստիարակության, կարիերայի, բարեկամության և կյանքի այլ ոլորտներում: << Փառք Աստծուն ամեն ինչի համար: հազարավոր մարդիկ էին աղոթում այս կինոնկարի համար: Աստված կատարում է հենց այն, ինչ մարդիկ անհնար են համարում: Մենք շատ շնորհակալ ենք>>-ասել էր  Սթիվեն Կենդրիկը: Կենդրիկ եղբայրները  հրապարակել են նաև աղոթքի ձեռնարկ, որը կոչվում է << Աղոթքում պայքարելու պլան>>: Ձեռնարկում  ասըվածաշնչային հիմքի վրա ընթերցողին  բացատրում են աղոթքի հզոր կյանք կառուցելու գաղտնիքները, կյանք, որը  կազդի ոչ միայն ընտանիքի այլ նաև համայնքի և ազգի վրա: << Մենք հույս ունենք, որ այս գրքույկը մարդկանց  մեջ կբոցավառի հավատքը, որպեսզի նրանք ավելի շատ աղոթեն>> -Christian Post-ին տված հարցազրույցում ասել էր Ալեքս Կենդրիկը: Նշենք, որ Կենդրիկ եղբայրները քրիստոնեական հայտնի մի քանի ֆիլմերի սցենարիստներն են, պրոդյուսերները և ռեժիսորները, ինչպես նաև  մի քանի գրքերի հեղինակներ: