ԱՄՆ-ի րաբբիները դեմ են Դոնալդ Տրամպին

//ԱՄՆ-ի րաբբիները դեմ են Դոնալդ Տրամպին

ԱՄՆ-ի րաբբիները դեմ են Դոնալդ Տրամպին

ԱՄՆ-ի րաբբիները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպի ելույթը Հասարակական կապերի վերաբերյալ  Ամերիկա-իսրայելյան  ամենամյա կոնֆերանսում: Հրեա հոգևորականները Տրամպին մեղադրում են  միջկրոնական ատելություն  հրահրելու համար: Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը:  Տրամպի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ րաբբի Դեյվիդ  Պասկին ասել էր.<<Մենք բողոքում ենք  կոնկրետ մեկ մարդու դեմ `Դոնալդ Տրամպի: Նա  ատելություն է սադրում և հրահրում  իր նախընտրական  քարոզարշավի ժամանակ: Հուսով եմ, որ մեզ կմիանան բազմաթիվ մարդիկ: Մենք դեմ ենք  ատելության հրահրմանը, դեմ ենք այն չարությանը, որը տարածվել է այս ընտրարշավում>>: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Ռեֆորմիստական հրեականության  միությունը, որը համարվում է հրեական ամենամեծ հարանվանությունը ԱՄՆ-ում: Իսկ վերջերս  Տրամպի դեմ հայտարարություն էին հրապարակել  ԱՄՆ-ի կաթոլիկ գործիչները: Նշենք, որ Դոնալդ Տրամպը  նախընտրական իր ելույթներում  շատ կոշտ է արտահայտվել մուսուլմանների վերաբերյալ`կոչ անելով արգելել նրանց մուտքը ԱՄՆ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն