ԱՄՆ-ում մեծացել է հավատքի ազատության խախտման դեպքերի թիվը 

//ԱՄՆ-ում մեծացել է հավատքի ազատության խախտման դեպքերի թիվը 

ԱՄՆ-ում մեծացել է հավատքի ազատության խախտման դեպքերի թիվը 

Christiantoday-ի համաձայն  վերջին երեք տարիներին ԱՄՆ-ում  հավատքի ազատության խախտումների թիվը  կրկնապատկվել է: Այս մասին տեղեկացվում է Տեխասի << Ազատության ինստիտուտի>> հերթական հաշվետվությունում: Հավատքի ազատության խախտումների թեմայով առաջին հաշվետվությունը հրապարակվել էր 4 տարի առաջ, որում գրանցված էր  600 դեպք, սակայն այս տարվա զեկույցում  այդ խախտումների թիվը կազմել 1285: << Հավատքի դեմ հարձակումների և ճնշումների  դեպքեր են գրանցվում   ամերիկյան եկեղեցիներում, դպրոցներում, բանակում և ընդհանրապես հասարակական տարբեր ոլորտներում >>-հայտարարել էր  ինստիտուտի տնօրեն Քելլի  Շեքելֆորդը:  Հաշվետվության մեջ բերված են  հավատքի համար հալածանքների բազմաթիվ դեպքեր. ֆուտբոլային թիմի մարզի  Ջո Քենեդիին  խաղերից  առաջ  աղոթելու համար վճարովի արձակուրդի էին ուղարկել, ուղղափառ հրեաների դեմ դատական հայց էր ներկայացվել  տանը կրոնական  հավաքույթներ անցկացնելու համար, մի խումբ քրիստոնյա ակտիվիստների արգելել էին  գովազդային վահանակների վրա մեջբերումներ տեղադրել Աստվածաշնչից և այլն: Հաշվետվության համաձայն այդ հարձակումները ոչնչացնում են  այն հիմքերը, որոնց վրա կառուցված է ամերիկյան պետությունը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն