Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում կայանալու է << Հարություն>> ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Հիսուսի հարությունից հետո 40 օրերի մասին: Գլխավոր հերոսը հռոմեացի  անհավատ  հարյուրապետն է: Նա Պոնտացի Պիղատոսի  կարգադրությամբ  սկսում է  ստուգել Հիսուսի հարության վերաբերյալ տարածված լուրերը և փորձում է  գտնել  Քրիստոսի մարմինը:  Ֆիլմի հեղինակները առավելագույնս փորձել են  հավատարիմ մնալ պատմական իրադարձություններին: Գլխավոր դերը կատարում է Ջոզեֆ Ֆայնսը, ռեժիսորը Քևին Ռեյնոլդսն է, իսկ պրոդյուսերը  Միք  Լիդելը: Քրիստոնեական ֆիլմերի և հեռուստատեսության  հանձնաժողովի նախագահ Թեդ Բաերը  << Հարություն>> ֆիլմի համար ասել է.<<Հզոր, հետաքրքիր կինոնկար է , որը բացահայտում է այդ մեծագույն  իրադարձության ազդեցությունը պատմության վրա>>: