Վերջերս ԱՄՆ-ում կայացել է << Վուդլոն, համարձակվում եմ հավատալ>> քրիստոնեական նոր ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է 1973 թվականին Օրեգոն նահանգի դպրոցներից մեկի <<Վուդլոն>>  կոչվող ֆուտբոլային ակումբում տեղի ունեցած իրական դեպքերի մասին: Դպրոցում, որտեղ  տիրում էր  ատելության և ռասիզմի մթնոլորտը հաղթում է սերը և միաբանությունը: Թիմի  անդամները և մարզիչը   1973 թվականին  հոգևոր արթնություն են ապրում: Աստծո հանդեպ հավատքը և միաբանությունը թիմին հաջողություններ  են  բերում:  Համացանցում հայտնվել են կինոնկարի մասին  ամերիկյան լրատվամիջոցների առաջին արձագանքները:  USA Today  թերթի կայքը  գրել է. << Վուդլոն>>-ի հետ միասին  քրիստոնեական ֆիլմերը դուրս  եկան   նոր խաղադաշտ>>, իսկ   Christian Post-ը նշել էր, որ ֆիլմը  համալրեց   ներման և ազատագրման մասին պատմող քրիստոնեական կինոնկարների  ցուցակը: Ֆիլմի գլխավոր դերակատարներից է <<Օսկարի>> մրցանակակիր, հայտնի դերասան  Ջոն Վոյտը: Նրա խոսքով այդ կինոնկարը  սիրո, հավատքի և ռասայական հաշտության ուղերձ է, ինչը  հատկապես շատ արդիական է մեր օրերում, քանի որ աշխարհում  փոխվել են  քրիստոնեության  վերաբերյալ հայացքները:  Նա իր մտահոգությունն էր  հայտնել, որ  մարդիկ մոռացել են հասարակության կյանքում քրիստոնյաների ունեցած  դրական և մեծ ազդեցության մասին: