ԱՄՆ-ում աթեիստները հերթական հայցն են ներկայացրել դատարան

//ԱՄՆ-ում աթեիստները հերթական հայցն են ներկայացրել դատարան

ԱՄՆ-ում աթեիստները հերթական հայցն են ներկայացրել դատարան

ԱՄՆ-ում աթեիստները  պահանջել են դոլարի  թղթադրամների վրայից  հեռացնել  երկրի պաշտոնական` «Աստծուն ենք մենք ապավինում» (In God We Trust) կարգախոսը: Համապատասխան հայցը  Օհայո նահանգի Աքրոն քաղաքի  դատարան են ներկայացրել  մի խումբ աթեիստներ: Նրանց փաստաբան Մայքլ Նյուդոուի խոսքով «Աստծուն ենք  մենք ապավինում>> արտահայտությունը  խախտում է ԱՄՆ-ի  սահմանադրությունը, համաձայն որի եկեղեցին պետությունից անջատ է: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա այդ կարգախոսը կդադարեն տպագրել  նոր թողարկվող թղթադրամների վրա:   Ի դեպ փաստաբան Մայքլ Նյուդոուն  առաջին անգամը չէ, որ ներկայացնում է աթեիստների շահերը: Նա դատարանում տանուլ էր տվել աթեիստների հայցը, որով  պահաջում էին ամերիկյան դրոշի հավատարմության երդման տեքստից  հանել << Աստծու հովանու ներքո>> բառերը: Նշենք, որ <<In God We Trust>> արտահայտությունը  ամերիկյան մետաղադրամի  վրա առաջին անգամ հայտնվել է 1864 թվականին, իսկ որպես կարգախոս ընդունվել է 1956 թվականին: 2011թվականին ամերիկյան Կոնգրեսի  ներկայացուցիչների պալատը հաստատել էր բանաձև, որը <<Աստծուն ենք մենք ապավինում>>  կարգախոսը  ճանաչում է որպես ԱՄՆ-ի ազգային կարգախոս: 

By | 2016-01-28T13:11:46+00:00 January 28th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն