ԱՄՆ-ի քրիստոնյաները պասիվ  են

//ԱՄՆ-ի քրիստոնյաները պասիվ  են

ԱՄՆ-ի քրիստոնյաները պասիվ  են

invictory.com-ին տված հարցարզույցում  Լոս Անջելեսի  <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը մեկնաբանել է ԱՄՆ-ում  քրիստոնյաների հանդեպ աթեիստների ագրեսիվ պահվածքը: <<Այսօր քրիստոնյաները պասիվ  դիրք են գրավել  տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Ես ի նկատի չունեմ ագրեսիվ գործողություններ կատարելը, ուղղակի անհրաժեշտ է  բարձրաձայնել և արտահայտել իրենց կարծիքը, երբ ապամոնտաժում են  քրիստոնեական հուշարձանները, երբ արգելում են աղոթքները>>-ասել էր հովիվը:Նրա խոսքով դեռ մի քանի տարի առաջ  ռուսական շատ եկեղեցիներ  ակտիվ էին,  պայքարում էին համասեռամոլության քարոզչության դեմ:Սակայն իրավաբանական մի քանի պարտություններից հետո,  եկեղեցիներում սկսել է պասիվությունը տիրել: <<Մարդիկ մտածում են, որ անօգուտ է  ինչ որ բան ձեռնարկել, քանի որ օրենքները ուժի մեջ են մտել: Կարծում եմ  անհրաժեշտ է ակտիվորեն աղոթել, քանի որ ամերիկյան, ռուսական  շատ եկեղեցիներում աղոթքի կյանքը բացակայում է: Մարդիկ, իհարկե աղոթում են, սակայն  իրենց կարիքների համար:  Նրանք չեն աղոթում արթնության համար, նրանք չեն փնտրում այն, ինչը փնտրում էին 19-րդ դարի քրիստոնյաները, ովքեր միասին  հավաքվում էին, աղոթում  արթնության համար, աղոթում իրենց քաղաքի համար: Ներկայումս նման աղոթքներ բարձրացնում են  շատ քիչ եկեղեցիներում:  Ընդհանուր առմամբ քրիստոնյաները պասիվ են, իսկ դրանից օգտվում են աթեիստները և սկսում են  ազատորեն  գործել>>-նշել էր Ալեքս Պրոկոպչիկը:

By | 2015-10-19T13:10:40+00:00 October 19th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն