ԱՄՆ-ի նախկին նախագահը բժշկվել է քաղցկեղից

//ԱՄՆ-ի նախկին նախագահը բժշկվել է քաղցկեղից

ԱՄՆ-ի նախկին նախագահը բժշկվել է քաղցկեղից

Religion News Serviceի համաձայն`ԱՄՆ-ի նախկին, 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը հայտարարել է, որ բժշկական վերջին հետազոտությունները ոչ մի ուռուցք չեն հայտնաբերել իր օրգանիզմում: Աստվածաշնչյան կիրակնօրյա դպրոցի պարապմունքների ժամանակ 91-ամյա Քարտերը հայտնել էր, որ բժշկվել է քաղցկեղից: Նա բուժման մասին վկայել էր և հայտարարել նաև եկեղեցական ծառայության ժամանակ: Նշենք, որ այս տարվա ամռանը նախագահի մոտ լյարդի քաղցկել էր հայտնաբերվել և ուռուցքներ գլխուղեղում: Չնայած հիվանդությանը Ջիմի Քարտերը շարունակել էր իր ծառայությունը եկեղեցում: Նա արդեն 30 տարի որպես սարկավագ ծառայում է իր հայրենի Փլեյնզ քաղաքի բապտիստական << Մարանաթա>> եկեղեցում և դասավանդում է կիրակնօրյա դպրոցում: Հիվանդության դեմ պայքարելու ընթացքում նախկին նախագահը բազմիցս հայտարարել էր, որ ամբողջովին ապավինում է Աստծուն: Քարտերի եկեղեցական քարոզները լի են հավատով և լավատեսությամբ

By | 2015-12-08T14:58:15+00:00 December 8th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն