Սպիտակ Տան մամուլի ծառայության տեղեկացմամբ` ԱՄՆի նախագահ Բ. Օբաման  Հարության տոնի նախօրեին բոլոր քրիստոնյաներին  միաբանվելու կոչ էր արել: << Սա այն ժամանակն է, երբ պետք է հիշենք  մեզ համար կատարված Զոհը և ի սրտե աջակցենք   բոլոր նրանց, ովքեր տառապում են, գտնվում են ծանր իրավիճակներում>>-հայտարարել էր Օբաման և շարունակել.<<Սակայն ժամանակն է նաև, երբ պետք  է ուրախանանք, շնորհակալություն հայտնենք  Տիրոջը  Հարության համար և միաբանվելով   բոլոր քրիստոնյաների հետ  ամբողջ աշխարհում հռչակենք` Քրիստոսը Հարություն է առել>> :