Christian Today –ի համաձայն` ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Բելեն քաղաքում  համառ պայքար էր տեղի ունեցել  Սուրբ Ծնունդը նշելու իրավունքի պաշտպանության համար: Աթեիստական << Կրոնից ազատ>> տխրահռչակ կազմակերպությունը այս անգամ էլ  պահանջել էր  քաղաքի զբոսայգուց հեռացնել  Սուրբծննդյան  մսուրը ներկայացնող դեկորացիան: Սակայն քաղաքի բնակչությունը և քաղաքապետարանը  հանդես են եկել  Սուրբ Ծնունդը նշելու իրենց իրավունքի պաշտպանությամբ: Այդ կամպանիան ղեկավարում էր Բելենի քաղաքագլուխ Ջերի Կորդոբան: <<Մենք հաղթել ենք, մենք  պաշտպանել ենք  Սուրբ Ծնունդը տոնելու մեր իրավունքը >>-ասել էր քաղաքագլուխը:  Տեղի քահանա Ռեյ Հարամիլիոն էլ  հայտարարել էր.<<Մարդիկ շատ մտահոգ են  հավատքի ազատության դեմ նման հարձակումներով:  Այդ հարձակումներին մենք պատասխանելու ենք և չենք  պատրաստվում լռել: Սուրբ Ծննդյան տոնակատարության արգելքները ուղղակի  կատաղեցնում են մարդկանց>>: Նշենք, որ վերջին տարիներին  ԱՄՆ-ում իսկական պատերազմ է ընթանում աթեիստների և Սուրբ Ծնունդը նշելու կողմնակիցների միջև: Աթեիստները պահանջում են   սրճարաններից , խանութներից  և մարդաշատ  այլ վայրերից հեռացնել Սուրբ Ծննդյան խորհրդանիշերը, չհիշատակել Սուրբ Ծնունդ խոսքերը,  զբոսայգիներից կամ պուրակներից հանել Ծննդյան տեսարանը պատկերող դեկորացիաները և այլն: 2013թվականին Տեխասի նահանգապետ  Ռիք Պերին  ստիպված էր օրենք ստորագրել, որը թույլ էր տալիս ոչ միայն շնորհավորել միմյանց Սուրբ Ծննդյան առիթով, այլ  նաև դպրոցներում   տեղադրել այդ տոնի հետ կապված խորհրդանիշերը: <<Այս  օրենքը  աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին հնարավորություն է տվել  առանց վախենալու  դպրոցներում տոնել Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որպեսզի քրիստոնյաների համար  սիրելի  Սուրբ Ծննդյան տոնակատարությունը վերականգնելու շարժմանը միանան  մյուս նահանգները: Ժամանակն է վերջ դնելու այս խայտառակությանը: Թույլ չենք տալու, որ երկրի  դաշնային կառավարությունը ամերիկացիներից խլի  Սուրբ Ծնունդը>>-ասել էր  Տեխասի  վարչակազմի  ներկայացուցիչ Դուեյն Բոհակը: