BBC-ի համաձայն`ԱՄՆ-ի Գերագույն դատարանը  Կենտուկի նահանգի ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին, ով հրաժարվում է գրանցել միասեռ ամուսնությունները, պարտադրել է կատարել օրենքը և գրանցել նման ամուսնությունները: Դևիսը հայտարարել էր, որ քրիստոնեական հավատքը իրեն թույլ չի տալիս  ընդունել  միասեռ ամուսնությունները և գրանցել: Դատարանը չէր ընդունել այդ փաստարկը: Դատատարանի վճիռը  վերջնական է և բողոքարկման ենթակա չի: Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսից,  երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռով միասեռ ամուսնությունները օրինական են դարձել  բոլոր նահանգներում, Կիմ Դևիսը  դադարեցրել էր գրանցել  ցանկացած ամուսնություն, նույնիսկ  տղամարդու և կնոջ միջև: Քաղաքացիական ազատության  ամերիկյան դատարանը չորս զույգերի անունից, որոնցից երկուսը միասեռ են,  Դևիսի դեմ հայց էր ներկայացրել դատարան: Եթե Կիմ Դևիսը  շարունակի համառել և չգրանցել ամուսնությունները, ապա  նրա գործողությունները կորակեն որպես  անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ,ինչի համար կալանք է նախատեսվում: