Ամերիկացիների կարծիքով երկրի նախագահը պետք է կրոնասեր լինի

Գլխավոր/Նորություններ/Ամերիկացիների կարծիքով երկրի նախագահը պետք է կրոնասեր լինի

Ամերիկացիների կարծիքով երկրի նախագահը պետք է կրոնասեր լինի

Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ի ընտրողների   51%-ի կարծիքով  երկրի հաջորդ նախագահը  պետք է  կրոնասեր լինի: << Հարցված ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ  կարևոր է, երբ նախագահը  կիսում է իրենց կրոնական համոզմունքները: Հանրապետական թեկնածուներին  աջակցող քաղաքացիների համար դա ավելի  կարևոր է, քան դեմոկրատ թեկնածուներին   համակրող ընտրողների համար>>-ասված է  հետազոտական կենտրոնի զեկույցում:  Հարցումները անցկացվել են 2 հազար ամերիկացիների շրջանում: Հարցվածների 68%-ի կարծիքով նախագահական ընտրություններում  հանրապետական կուսակցությունից առավել կրոնասեր թեկնածուն Բեն Կարսոնն է: Կրոնական են նաև հանրապետականներ Թեդ Կրուզը և Մարկո Ռուբիոն: Իսկ 48%-ի կարծիքով  դեմոկրատական կուսակցության  թեկնածուներից  կրոնասեր է Հիլարի Քլինթոնը : Հարցումների արդյունքում պարզվել է, որ  ամենաքիչ կրոնասեր  թեկնածուն միլիարդատեր Դոնալդ Տրամպն է: 

By | 2016-02-01T12:16:25+00:00 February 1st, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն