Լոս Անջելեսի  <<Ռուս բողոքական եկեղեցու>>  հովիվ Օլեգ Գուլինը քահանայական ծառայություն է  կատարում  ոստիկանական վարչությունում:  Invictory կայքին տված հարցազրույցի ժամանակ  նա պատմել էր. <<Դա ԱՄՆ-ի ամենամեծ վարչություններից մեկն է, որտեղ աշխատում է ավելի քան 20 հազար մարդ, իսկ տարեկան բյուջեն կազմում է 2 միլիարդ դոլար: Ես վարչություն եմ գալիս, երբ ինձ կանչում են, կամ էլ  ազատ ժամանակ: Զրուցում եմ  ոստիկանների հետ, աղոթում նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, ուղղակի շփվում եմ աշխատակիցների հետ: Այցելել եմ  հիվանդանցում գտնվող  վիրավոր ոստիկանի: Ես տպավորված եմ այն բանից, որ նա ինձ խնդրեց աղոթել և ասաց.<<Խնդրում եմ  աղոթեք, որպեսզի Հիսուսը ինձ բժշկի, փառք Աստծուն, որ ես  ողջ եմ մնացել>>:Կարևորն այն է, որ այդ մարդը չէր բողոքում, այլ շնորհակալ էր Տիրոջը>>: Հովիվ Օլեգ Գուլինի խոսքով  ոստիկանների շրջանում  շատ կան իրոք հավատացյալ  մարդիկ, իսկ  ոստիկանական վարչությունում շատ լուրջ են վերաբերվում  հովվական ծառայությանը: << Ոստիկանների աշխատանքը շատ լարված է, նրանք  հաճախակի   գտնվում են սթրեսային վիճակում:  Չնայած նրանց հետ  հոգեբաններ են աշխատում, սակայն դա չի կարող փոխարինել  հոգևոր  բաղկացուցչին, որ Աստված ստեղծել է յուրաքանչյուրիս մեջ  և մարդկանց անհրաժեշտ է հովվական ծառայությունը>>-ասել էր Օլեգ Գուլինը: