Աթեիստների բողոքից հետո ամերիկյան Միննիսոտա նահանգի Ուոդին քաղաքում Սուրբ Ծննդյան տոների ժամանակ չի դրվի Սուրբ Ծննդյան մսուրը պատկերող տեսարանը: Աթեիստական << Կրոնից ազատ հիմնադրամը>> սպառնացել էր դատարան հայց ներկայացնել քաղաքի իշխանությունների դեմ, եթե  Սուրբ Ծննդյան տեսարանը շարունակեն  ցուցադրել հասարակական վայրում: Աթեիստները հիշեցրել էին, որ  ԱՄՆ-ում եկեղեցին տարանջատված է պետությունից և նման տեսարանների ցուցադրումը  քաղաքային զբոսայգիներում  հակասում է սահմանադրությանը: Չնայած քաղաքի բնակչության բողոքներին, Ուոդինի քաղաքային խորհուրդը  միաձայն  որոշում է ընդունել այլևս չցուցադրել այդ տեսարանը  քաղաքային զբոսայգում: Ինչպես գիտենք աթեիստական այդ կազմակերպությունը  փորձում է ԱՄՆ-ի ողջ տարածքում  հասարակական վայրերից հեռացնել քրիստոնեական  խորհրդանիշերը: Նախորդ ամսին << Կրոնից ազատ հիմնադրամը>> պահանջել էր, որ Կենտուկի նահանգի Ուիլմոր քաղաքի իշխանությունները  ջրամատակարարման աշտարակից  վրայից հեռացնեն խաչը, որը լուսավորվում է գիշերը: Ի պատասխան այդ պահանջի` քաղաքի բնակչությունը  խաչը պաշտպանելու ակցիա էր կազմակերպել, իսկ  քաղաքագլուխ Հերոլդ Ռեյնվոտերը հայտարարել էր, որ կտրականապես դեմ է խաչը հանելուն: