World Religion News-ի տեղեկացմամբ`  ԱՄՆ-ում  աթեիստական << Կրոնից ազատ հիմնադրամը>> իր հարձակումների թիրախ է դարձրել Լամես քաղաքի Medical Arts հիվանդանոցը` պահանջելով շտապ օգնության մեքենաների վրայից հեռացնել <<In God we trust>> (Աստծուն ենք վստահում  ) բառերը: Շտապ օգնության մեքենաների դրսում և ներսում այդ արտահայտությունը փակցրել են հիվանդանոցի գլխավոր տնօրենի որոշմամբ: Նա մտադիր է  պայքարել աթեիստների այդ անօրինական պահանջի դեմ:  Այդ հարցում տնօրենին աջակցում է  հիվանդանոցի ողջ անձնակազմը: Բժիշկների խոսքով ` հիվանդանոցը բժշկական օգնություն է ցուցաբերում բոլոր հիվանդներին անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Իսկ մեքենայի սրահում փակցված այդ խոսքերը մարդկանց հիշեցնում են Աստծո մասին:<<Այն մարդիկ,  ովքեր նախկինում չեն աղոթել, շտապ օգնության մեքենայում  կարդալով  այդ արտահայտությունը`սկսում են աղոթել>>-ասել էր բժիշկ Ջոյ Փարքսը: Նշենք, որ  <<Կրոնից ազատ հիմնադրամը>> պայքարում է,  որպեսզի ոչ մի տեղ չօգտագործվի <<In God we trust>> արտահայտությունը: Նրանց կարծիքով  դա խախտում է  աթեիստների և ոչ քրիստոնյաների  իրավունքները: Վերջերս այդ հիմնադրամի ռազմատենչ անդամները  նույն պահանջն էին ներկայացրել Չայլդրես քաղաքի ոստիկանությանը:Սակայն նրանց պահանջը  կոշտ դիմադրության էր հանդիպել: Ոստիկաններին պաշտպանել էին տեղի  կառավարության որոշ անդամներ: