Ամերիկան քննարկում է Կիմ Դևիսի բանտարկության  հարցը

//Ամերիկան քննարկում է Կիմ Դևիսի բանտարկության  հարցը

Ամերիկան քննարկում է Կիմ Դևիսի բանտարկության  հարցը

Ամերիկացի հայտնի ավետարանիչ  Ֆրանկլին Գրեհեմը  Facebook-ի իր էջում  քրիստոնյաներին կոչ է արել  աղոթել Կիմ Դևիսի համար, ով հրաժարվել էր գրանցել  միասեռ զույգերի ամուսնությունները և դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով կալանավորվել է: Գրեհեմը գրել է.<<Կիմը պայքարում է յուրաքանչյուրիս հավատքի ազատության համար:Եկեք շարունակենք  աղոթել նրա և դատավորի սրտի փոփոխո թյան  համար>>:Նշենք, որ  դատավոր Դևիդ Բաննինգի որոշմամբ  Կիմ Դևիսը չի կարող ազատ արձակվել գրավի դիմաց: Նրա փաստաբանները  բողոքարկել են դատարանի վճիռը դաշնային դատարանում: Կիմ Դևիսի  կալանավորումը  տարբեր արձագանքներ է առաջացրել  ինչպես քչիստոնյաների, այնպես էլ  քաաքական գործիչների շրջանում: Սպիտակ Տան մամուլի քարտուար Ջոշ Էռնստի խոսքով  դատարանի վճիռը  արդարացի է: << Մեզ մոտ օրենքի գերակայություն է և այդ սկզբունքը  կենտորանակն տե է գրավում մեր դեմոկրատիւայում>>-ասել էր Էռնստը: Իսկ Տեխաս նահանգից սենատոր Թեդ Կրուզը նշել էր.<< իրավաբանական անօրինականությունը վերածվել է իրավաբանական կամայականության: Ես  միանշանակ կանգնած եմ Դևիսի կողքին>>: Սենատորը  բոլոր հավատացյալներին և սահմանադրությամբ ամրագրված հավատի ազատության կողմնակիցներին կոչ էր արել աջակցել քրիստոնյա այդ կնոջը, որի կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս գրանցել միասեռ ամուսնությունները:

By | 2015-09-08T14:19:14+00:00 September 8th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն