Հունիսի 21-24-ը տեղի կունենա Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ամենամյա կոնֆերանսը, որի խոսնակները կլինեն ճանաչված և ազդեցիկ հովիվներ ու քարոզիչներ՝ Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Արթուր Սիմոնյանը, Հայաստանի ԱՀՔ եկեղեցիների «Միաբանություն» միության եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, «Արթնացնենք Եվրոպան» ծառայության հիմնադիր, ավետարանիչ Բեն Ֆիցջերալդը և միսիոներ, միջազգային ավետարանիչ, քարոզիչ Լեոնիդ Մալկոն:

Ամենամյա կոնֆերանը հրաշալի մի ժամանակ է, որի ընթացքում  Աստված ծառայության պարգևների միջոցով գերբնական խոսում է մեր սրտերին, իսկ Սուրբ Հոգին թարմացնում և զորացնում է մեզ՝ մեր առջև դրված ասպարեզն արժանի ձևով անցնելու համար:

 Հավատացած ենք, որ այս տարի ևս մեզ սպասվում են Տիրոջ ներկայությամբ լցված զորավոր ու օրհնված օրեր:
Դռները բաց են բոլոր ցանկացողների համար:
Կոնֆերանսի ծառայությունները կարող եք դիտել նաև TBN Armenia-յի ուղիղ եթերով։