Ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվում են Աֆրիկայի հյուսիսում

//Ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվում են Աֆրիկայի հյուսիսում

Ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվում են Աֆրիկայի հյուսիսում

Հալածվող քրիստոնյաներին պաշտպանող միջազգային <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է ամենամյա  հերթական զեկույցը, համաձայն որի  2015 թվականին ամբողջ աշխարհում ավելացել է քրիստոնյաների հալածանքների  թիվը:  Քրիստոնյաների նկատմամբ ամենավատ վերաբերմունքը  Հյուսիսային Կորեայում է, իսկ  հավատքի համար ամենամեծ թվով քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայում: << Համաշարհային ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են  դարձնում Մերձավոր Արևելքին, սակայն ամենամեծ թվով  քրիստոնյաներ սպանվել են Նիգերիայի հյուսիսային մասում. 2015 թվականին ամբողջ աշխարհում քրիստոնյաների սպանության  7100  դեպքից  4028-ը կատարվել է Նիգերիայում>>-ասված է զեկույցում: Մեծ թվով քրիստոնյաներ են սպանվել նաև աֆրիկյան ևս հինգ  երկրներում` Կենտրանական-աֆրիկյան Հանրապետությունում, Քենիայում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Չադում: Զեկույցում ասված է.<< Աֆրիկայի այդ  տարածաշրջանում  սպանված քրիստոնյաների թիվը ավելի մեծ է Մերձավոր Արևելքում սպանված քրիստոնյաների թվից, սակայն մերձավորարևելյան տարածաշրջանում քրիստոնյաների հանդեպ իրականացվող հալածանքները ավելի դաժան են>>: 

By | 2016-01-14T13:13:56+00:00 January 14th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն