ԱՄԷ-ում Երջանկության նախարարություն են ստեղծել

//ԱՄԷ-ում Երջանկության նախարարություն են ստեղծել

ԱՄԷ-ում Երջանկության նախարարություն են ստեղծել

Fides  գործակալության տեղեկացմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների(ԱՄԷ ) կառավարությունը որոշել է հիմնել Երջանկության և հանդուրժողականության նախարարություն: Նոր նախարարությունը  ստեղծվել է  Դուբայի տիրակալ և Էմիրությունների  փոխնախագահ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մուքթումի հատուկ կարգադրությամբ: << Սա ժողովրդի համար նոր բարիքներ   ստեղծելու   ճանապարհի սկիզբն է>>- Twitter-ում գրառել է շեյխ Մուքթումը: Նոր նախարարությունը աջակցելու է  սոցիալական բարիքներ  և քաղաքացիների համար սոցիալական ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության  քաղաքականությանը: Այդ նպատակով  Արաբական Էմիրություններում  հանդուրժողականությունը հայտարարվել է  որպես հիմքային արժեք: Կաթոլիկ եկեղեցու տեղապահ  առաջնորդ, եպիսկոպոս Պոլ Հինդերը  իր գոհունակությունն էր հայտնել Եկեղեցու  համար  ԱՄԷ-ում առկա կայուն և խաղաղ պայմանների համար: Որպես կրոնական հանդուրժողականության  օրինակ է հանդիսանում 2015 թվականի ամռանը   Աբու Դաբիի արվարձաններից մեկում    Պողոս առաքյալի անվան   կաթոլիկ տաճարի բացումը, որին մասնակցել էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ և Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը: Նշենք, որ  ԱՄԷ-ում ներկայումս բնակվում են  մոտ 900 հազար կաթոլիկներ, որոնց մեծ մասը  գաղթել են  Ֆիլիպիններից, Հնդկաստանից և ասիական այլ երկրներից:

By | 2016-02-16T14:49:17+00:00 February 16th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն