Ամբողջովին այրված ավտոմեքենայում Աստվածաշունչը անվնաս է մնացել

//Ամբողջովին այրված ավտոմեքենայում Աստվածաշունչը անվնաս է մնացել

Ամբողջովին այրված ավտոմեքենայում Աստվածաշունչը անվնաս է մնացել

news3.1Christian Post-ի համաձայն ԱՄՆ-ում վթարի հետևանքով ամբողջովին այրված ավտոմեքենայից  դուրս են բերել բոլորովին  չվնասված Աստվածաշունչ: Մեմֆիս քաղաքի խճուղում  ջիպը բախվել էր ճանապարհի հարևանությամբ գտնվող սյանը և հրդեհվել էր: Բարեբախտաբար խճուղիով անցնող մեքենաների վարորդները օգնության էին շտապել և մեքենայից կարողացել էին  դուրս բերել վարորդին, որից հետո մեքենան պայթել էր և ամբողջովին այրվել:Այդ ժամանակ մի քանի մարդ, ովքեր ուղղակիորեն չէին մասնակցել վարորդին փրկելուն, կանգնած  էին հարևանությամբ  և ինչպես  հետո պարզվել էր աղոթում էին:  Ականատեսներից մեկը վարորդին փրկելու ամբողջ գործընթացը նկարահանել էր և հետո տեղադրել Facebook-ում: Այդ տեսաերիզում  պարզորեն լսվում է  աղոթողների ձայնը:Վթարի վայրում ներկաները ապշել էին, երբ փրկարարները  մեքենայի մնացորդներից դուրս էին բերել բոլորովին չվնասված Աստվածաշունչը: Վթարի ժամանակ գիրքը դրված էր եղել  վարորդի կողքին գտնվող նստատեղի վրա:  Վարորդին տեղափոխել էին  հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

By | 2016-11-01T13:21:06+00:00 February 26th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն