Ալ Քաիդան ահաբեկիչներին  կոչ է անում միավորվել Ռուսաստանի և Արևմուտքի դեմ պայքարելու համար 

//Ալ Քաիդան ահաբեկիչներին  կոչ է անում միավորվել Ռուսաստանի և Արևմուտքի դեմ պայքարելու համար 

Reuters-ի տեղեկացմամբ`<<Ալ Քաիդա>> միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Այման ազ Զավահիրին իսլամական ահաբեկչական բոլոր խմբավորումներին   կոչ է արել միավորվել` դիմակայելու Սիրիայում և Իրաքում   Ռուսաստանից և Արևմուտքից բխող <<սպառնալիքին>>: Համացանցում տարածված ուղերձում ազ Զավահիրին հայտարարել էր.<< Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիտները համակարգում են մեր դեմ   իրենց  պատերազմական գործողությունները: Միթե չենք կարող դադարեցնել միմյանց դեմ մեր պայքարը և միավորվենք  նրանց դիմակայելու համար>>:  Ի դեպ  սեպտեմբերին << Ալ Քաիդան>> հայտարարել էր, որ չի ճանաչում <<Իսլամական պետություն>> խմբավորման հռչակած խալիֆայությունը և նրա ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին: << Ալ Քաիդան>> խմբավորման գրոհայիններին առաջարկել էր  միանալ իրենց`  պայքարելու արևմտյան կոալիցիայի դեմ Սիրիայում և Իրաքում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

four × one =